Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ջորջ Քլունի. Հիտլերն ասել էր՝ «ո՞վ է հիշում այսօր հայերին». ահա պատասխանը՝ ամբողջ աշխարհը

Ջորջ Քլունի. Հիտլերն ասել էր՝ «ո՞վ է հիշում այսօր հայերին». ահա պատասխանը՝ ամբողջ աշխարհը
25.04.2016 | 13:46

«Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին Երևանում իր եզրափակիչ խոսքում նշեց, որ որոշ ժամանակ անցկացնելով Հայաստանում, հասկացել է՝ հայերի ամենասիրելի զբաղմունքներից մեկը կենաց ասելն է: «Ես հիմա ցանկանում եմ իմ կենացն ասել` այս մրցանակաբաշխության կազմակերպիչների` Ռուբենի, Նուբարի ու Վարդանի կենացը։

Այն, ինչ արել ու անում եք դուք, բացառիկ է, եթե մրցանակ տայինք մեկ այլ տեղ, հավանաբար ձեզ կտայինք: Ես հպարտ եմ ձեզ համար»,- ասաց նա: Նա համոզված է, որ Հայոց ցեղասպանության հիմքում դաժանությունն է, մի ամբողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը:


«Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, ու աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Բայց դրա հետ միասին, ես տեսել եմ նաև խիզախություն ու բարություն, այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները: Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռլանդիայից գաղթել էր ԱՄՆ. մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի պահին հայացք չթեքած մարդկանց կողքին: Եթե ուզում ենք գոյատևել իբրև տեսակ, ուրեմն իրավունք չունենք հայացք թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից, նրանց ասում են փախստականներ, բայց նրանք սովորական մարդիկ են՝ մեզ պես»,- ասաց նա:


Ջորջ Քլունին նշեց, որ «Ավրորա» մրցանակը խրախուսում է խիզախությունը, որն ավելին է, քան շատերը կարող են անել իրենց կյանքի ընթացքում: «Նրանք եղել են սովորական մարդիկ, բայց տեսել են անարդարություններ ու քայլ կատարել, դրա համար մենք պատվում ենք նրանց: Մենք պատվում ենք այն 1,5 մլն կյանքերը, որոնք նահատակվեցին 101 տարի առաջ` ողբերգությունը իր անվամբ կոչելով` ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հիտլերն ասել էր` «ո՞վ է հիշում այսօր հայերին»: Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը, ահա թե ով»,-խոսքն ավարտեց նա:

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ